Tert.am-ը գրում է.

Մեր պետության կառավարումն այնքան է անլրջացել, որ իրավական պրոցեսներին որևէ ադեկվատ կամ լուրջ գնահատական տալը շատ դժվար է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու՝ «Իմ քայլը» խմբակցության որոշմանը:

«Ես համարում եմ սա անթույլատրելի, որովհետև ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանին ցանկանում են աշխատանքից ազատել իր գործունեության համար, իր աշխատանքի համար, որը ձեռնտու չէ իշխող ուժին: Այս դեպքում մեկնաբանություններն ավելորդ են, սա նման է Սահմանադրական կարգի տապալման, պետական հեղաշրջման, սա շատ վտանգավոր բան է և չի կարելի անել»,-ասաց նա:

Տիգրան Աթանեսյանն ասաց, որ եթե Հրայր Թովմասյանը թույլ է տվել լուրջ կարգապահական խախտում, խախտել է օրենքը, ապա, որպես կարգազանց դատավոր, պետք է ենթարկվի պատասխանատվության, բայց այս դեպքում, ըստ նրա, ակնհայտ է, որ Թովմասյանի գործունեությունը ձեռնտու չէ իշխող քաղաքական ուժին և նրան ցանկանում են հետապնդել: «Սա շատ վատ նախադեպ է և ծանր հետևանքներ է ունենալու մեր ամբողջ դատական համակարգի համար»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել