ԱՄՆ-ի բնակչուհի Սառա Թոմասը դարձել է աշխարհում առաջին մարդը, որը կարողացել է չորս անգամ անընդմեջ լողալով անցնել Լա-Մանշ նեղուցը, հաղորդել է The Sun-ը:

Պարբերականի տվյալներով՝ 37-ամյա ամերիկուհին իր լողն ավարտել է երեքշաբթի առավոտյան, տեղական ժամանակով՝ ժամը 06:30-ին (Երևանի ժամանակով՝ 09:30-ին) նավահանգստային Դուվր քաղաքում: Ընդհանուր առմամբ, կինը ջրում է անցկացրել ավելի քան 54 ժամ:

Առաջին անգամ Թոմասը բաց ջրային մրցումների մասնակցել է 2007-ին: 2012-ին նա առաջին անգամ անցել է Լա-Մանշը և կրկնել իր հաջողությունը չորս տարի անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել