ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Գրինվիլ քաղաքի բնակչուհին վիճակախաղում շահել է մեկ միլիոն դոլար: Այս մասին հաղորդել է UPI տեղեկատվական կայքը:

64-ամյա Ֆիլիս Մոսը որոշել է վիճակախաղի տոմս գնել իր ծննդյան նախօրեին: «Բայց մի ընկեր ինձ ասել էր, որ այս տարի ինչ-որ ֆանտաստիկ բան տեղի կունենա իմ ծննդյան օրը,- ասել է կինը:- Ես չէի կարող մտածել, որ դա տեղի կունենա: Շատ հուզված եմ»:

«Ես շատ ուրախ էի: Ես անմիջապես զանգահարեցի իմ փեսացուին և ասացի. «Արի տար ինձ, ես չեմ կարող մեքենա վարել: Չեմ կարող մեքենա վարել: Ամբոջովին ցնցվում են»,- ասել է կինը՝ նշելով, որ դրամական պարգևը ամբողջովին փոխել է իր կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել