Լուրերն այն մասին, որ Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը չորրորդ անգամ են պատրաստվում ծնողներ դառնալ, վաղուց են պտտվում։ Սակայն հիմա դրանք կրկին նոր թափ են հավաքել։ Ավստրալիական New Idea կայքը պնդում է, որ չորսամյա արքայադուստր Շառլոտան, որն առաջին անգամ դպրոց գնաց սեպտեմբերի 5-ին, իր նոր ընկերներին պատմել է ընտանեկան գաղտնիքը։ Ուսուցիչների օգնականներից մեկը պատահաբար լսել է, թե ինչպես է Շառլոտան ասում. «Մայրիկս էլի մի աղջիկ է ունենալու»։

Մինչ այդ թագավորական ընտանիքի երկրպագուները ևս մի մանրուք էին նկատել, որը նրանց հուշել էր, որ Քեյթը կրկին հղի է։ Քեմբրիջի դքսուհին փոխել է սանրվածքը։ Մինչ այդ իր երեք հղիությունների սկզբում էլ Միդլթոնը նույնպես փոխում էր սանրվածքը։ Ենթադրվում է, որ այդպիսով նա փորձում է ուշադրությունը շեղել իր կազմվածքից։

Իսկ երեխաների համար բացված «Վերադարձ դեպի բնություն» այգու բացման ժամանակ երկրպագուները ուշադրություն են դարձրել նրա մի թեթև ընդգծված փորին, ինչպես նաև այն հանգամանքին, որ 37-ամյա Քեյթին ձգում են փոքրիկները, որոնք հյուրերի թվում էին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել