Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հասկացել է, որ իր հեղինակությունն ընկել է, և խորհուրդներ է խնդրում Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնից: Այս մասին հայտնում է The Mirror-ը՝ հղում անելով թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին:

Մարքլի հեղինակազրկման վրա ազդել են Միդլթոնի քրոջ հետ նրա տարաձայնությունների, որդու՝ Արչի Հարիսոնի մկրտության արարողության փակ անցկացնելու արքայազն Հարիի հետ համատեղ ընդունված որոշման և բնապահպանական արշավի ընթացքում մասնավոր ինքնաթիռների օգտագործման մասին խոսակցությունները:

Հասարակության հավանությանն արժանանալու համար Մարքլը դիմում է Քեմբրիջի դքսուհու օգնությանը, քանի որ նա «միշտ նրբագեղ և բարետես է» և «ինտուիտիվ կերպով հասկանում է հասարակ բրիտանացիների զգացմունքներն ու մտքերը»:

Աղբյուրի համաձայն՝ Սասեքսի դքսուհին պատրաստվում է հասարակության մեջ հայտնվել նոր կերպարով. նա իբր իրեն ավելի համեստ և նրբանկատ է դրսևորելու և ձգտելու է ավելի շատ նմանվել Քեյթին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավստրալացի հեռուստահաղորդավարուհի Լիզի Քանդին Մարքլին մանիպուլյատոր է անվանել և նշել, որ Սասեքսի դքսուհին «մտածում է միայն իր մասին»: Ավստրալուհին Մարքլի մասին խոսել է «60 րոպե» հեռուստաշոուի եթերում, որտեղ նա հրավիրված էր որպես հյուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել