Էսօր մաման գնում ա խանութ, մինչև հետ գալը տատին դուռը ներսից փակում ա, բանալին թողնում դռան վրա, ինքն էլ վատանում, չի կարողանում հելնի՝ դուռը բացի: Մի խոսքով՝ զանգեցինք 911, տղերքն եկան, ահագին չարչարվեցին ու մինիմալ վնասով դուռը բացեցին, գնացին։ Անգամ սուրճից հրաժարվեցին:

Բացելու սաղ ընթացքում ԱԻՆ-ի աշխատողների աշխատավարձից էինք խոսում խմբի հրամանատարի հետ, ասում եմ՝ ամսական 80.000-ի դիմաց էսքան չարչարվում եք, մինիմալ տեխնիկայով մաքսիմալ օգուտ տալիս, ասում ա․ «Ուր էր թե ամբողջ օրն ուղղակի սենց դռներ բացեինք․ նենց տեսարանների ենք ականատես լինում մեկ-մեկ, որ էլ ասելու չի․․․»։

Ասածս ի՞նչ ա․ էս տղերքի աշխատավարձն ինչքան էլ բարձրացնեն, մեկ ա, քիչ ա լինելու, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Արաբկիրի բաժնի 2-րդ դասակի 5-րդ խմբի տղերքին՝ հանձին հրամանատար Մուրադյանի, առանձնահատուկ շնորհակալություն:

ԱԻՆ-ը էն եզակի կառույցներից ա, որ, անկախ ամեն ինչից, շարունակում ա անխափան մեխանիզմի պես աշխատել հենց մեկը շնորհիվ սենց տղերքի:

Հ․Գ․ Տատին լավ ա, մենք լավ ենք, դուռն՝ էդքան էլ չէ։)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել