Tert.am-ը գրում է.

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու ոստիկանության պետի պաշտոններին քաղաքացիական անձանց նշանակելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» առաջարկած նախագիծն իրականում իշխանական նախագիծ է, «Լուսավոր Հայաստանը» ջրում է իշխանության ծառը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունած ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» հեղինակած օրենքի նախագծին:

«Իրականում դա իշխանական նախագիծ է, որն իր վրա վերցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Բնականաբար, տեսանք՝ ինչ տեղի ունեցավ. Վանեցյանը հրաժարական տվեց, հիմա Փաշինյանի առաջ երկու խնդիր է դրված՝ կա՛մ ընտրել նոր տնօրեն համակարգից, կա՛մ ընտրել համակարգից դուրս: Եթե համակարգից դուրս է ընտրվում ԱԱԾ տնօրենը, ապա իշխանությանն է պետք այդ օրենքները փոխել և քաղաքականացնել այդ պաշտոնը, գործել քաղաքական չափորոշիչներով: Փաստացի, այս պահին «Լուսավոր Հայաստանը» ջրում է իշխանության ծառը և ինքը դարձել է գործիք իշխանության ձեռքին և ասել, որ «Լուսավոր Հայաստանն» ընդդիմություն է... վերապահումով պետք է խոսել այդ մասին»,-ասաց Արթուր Ղազինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել