Ես չգիտեմ՝ ծանո՞թ են Միքայել Մինասյանն ու Արթուր Վանեցյանը, ինչպես գրում են իշխանական քարոզչամիջոցներն ու ֆեյքերը, բայց, դատելով Նիկոլի խոսնակի հերթական անադեկվատ ռեկացիայից ու 1in.am-ի՝ կառավարական շենքից թելադրված նյութից, Վանեցյանին իբր վնասելու համար փորձում են բերել Մինասյանի դաշտը:

Եվ սա իշխանության հերթական տակտիկական սխալն է և իրականում մեծ լավություն Վանեցյանին:

Մեր հնարավոր տարաձայնություններով հանդերձ՝ Մինասյանի հետ նույն դաշտում լինելը հետաքրքիր է եւ ադրենալինոտ։

Դե, մեր դասական, պահպանողական ու անգլիական գազոնի որակի դաշտի մասին էլ չասեմ։

Այս ֆոնին Նիկոլի դաշտն արդեն սպառված է, մեկ դերասանի թատրոն է հիշեցնում, որտեղ, բացի իրենից, ուրիշ գործող անձ չկա, և արդեն պարզ է, որ այս թատրոնն ավարտվելու է արագ ու շատ վատ:

Ես չգիտեմ նաև Վանեցյանի հրաժարականի պատճառները, բայց այն, որ նա արդեն 3 «խոդ» առաջ է և այս իրավիճակից շահած է դուրս եկել, կասկած չունեմ:

Հ.Գ. Իսկ եթե իշխանական քարոզչամիջոցների կանխագուշակումներն իրական են, ապա, Վանեցյանի լեզվով ասած, Barcelona-ն կամ Real-ը ձեռք կբերեն Messi-ին, քանի որ Վանեցյանի պես ռեյտինգային գործիչը կարող է ուժեղացնել այն թիմը, որտեղ կգնա, եթե, իհարկե, գտնի իր խաղը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել