Այն, ինչ տեղի է ունենում այսօր քաղաքական իրականությունում, դուրս է տրամաբանության բոլոր եզրույթներից ու բանական մարդու գիտակցականից։ Մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ իր հրաժարականի դիմումն է ներկայացրել ներկայիս գործող կառավարության կազմի ամենաադեկվատ անձնավորությունը՝ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը։ Եկեք մի պահ կանգ առնենք և փորձենք հասկանալ, թե որն էր ԱԱԾ տնօրենի անակնկալ հրաժարականի պատճառը, հատկապես այն դեպքում, երբ նա, ըստ միջազգային հարցումների արդյունքների, ներկա պահին իշխանության մեջ ուներ ամենաբարձր վարկանիշը (ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլը ոչ մի կերպ չի կարողանում հանդուրժել այն փաստը, որ իր կողմից արված «իշխանափոխության» արդյունքում ամենաբարձր վարկանիշ շարունակում են ունենալ նախկին «ռեժիմի» ներկայացուցիչները՝ Վանեցյանն ու …)։

Այսպիսով՝ Վանեցյանի հրաժարականի հավանական պատճառներից մեկը կարելի է համարել հայտնի սորոսականի դեմ հարուցված քրեական գործի հետ կապված զարգացումները, կարճ ասած՝ Վանեցյանն ընդդեմ սորոսականների, և գործի է դրվել ամենակարող «Սորոսի ամեն ինչը», և, ամենայն հավանականությամբ, Նիկոլին ստիպել են ազատվել պետականամետ ու ազգանվեր, հայրենիքի իսկական նվիրյալ կադրային գեներալից: Ստացվում է այնպես, որ հերթական անգամ ՀՀ ներքաղաքական դաշտում հիմնական որոշումները կայացվում են հօգուտ «Սորոսի» թիմի։

Ի՞նչ ենք ակնկալում մենք այսօր ՀՀ-ում իշխանության եկած այն մարդկանցից, ովքեր գաղափար չունեն սպայի ու նրա արժանապատվության մասին, նաև, թե ինչ է սպայի համար հայրենիքն ու պետականությունը, և, այո՛, քայլարաստների համար արժեհամակարգային ու պետականակենտրոն մարդը նման իշխանության համար ընդհանրապես արժեք չունի։ Հրաժարականի պատճառ կարող էր հանդիսանալ նաև Ռոբերտ Քոչարյանի, Հրայր Թովմասյանի և դատաիրավական ոլորտի, ինչպես նաև նախկին «սևերի ռեժիմի» ներկայացուցիչների, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ գործեր «հարուցելու-կարելու» պահանջը, որից նա բացահայտ հրաժարվել է, ինչին և հաջորդել է հրաժարականի պահանջը։ Նիկոլը վա բանկ է գնացել և իր ողջ խաղաքարտերը բացելով՝ փորձում է ընդհանուր իրավիճակի վերահսկողությունն իր ու իրեն վստահելի մարդկանց ձեռքում կենտրոնացնել:

Հ.Գ. Ի դեպ, նկատեցի՞ք գեներալ Վանեցյանի կողմից արտաբերած կարևորագույն ֆրազը․ «Քայլ արա՛»-ին հակազդող շատ պայծառ միտք ասաց․ «Կանգ ա՛ռ»․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել