Armsport.am-ը գրում է.

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայաի բազմակի, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի Ղազախստանում ընթացող ԱԱ-ի եզրափակչին: Այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Երեկ նա մրցման հետ անհամատեղելի վնասվածք էր ստացել՝ կոտրել էր կողոսկրը:

Այսպիսով, Ալեքսանյանը կարժանանա աշխարհի 2019 թվականի առաջնության փոխչեմպիոնի կոչմանը: Ոսկե մեդալը կստանա աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել