Տարեկան 600 000 կին մահանում է հղիությունից, իսկ 75 000-ը մահանում է հղիության արհեստական ընդհատումից: Այս դեպքերից 200 000-ը տեղի է ունենում պահպանակների բացակայության պատճառով: 

Նորմալ հակաբեղմնավորիչ միջոցների  և ընտանիքի պլանավորման հարցում օգնությունը կարող են նվազեցնել ինչպես մայրերի, այնպես էլ երեխաների մահացությունը:

Սակայն Վենեսուելայում իրավիճակն այլ է։

Վենեսուելացիների համար անվնաս սեքսը մեծ ճոխություն է համարվում, դե, դա էլ հանգեցնում է մի շարք հիվանդությունների, անցանկալի հղիությունների:

Այստեղ պահանջարկը շատ ավելի բարձր է, քան առաջարկը, ուստի տարբեր ապրանքների գինը միջինում կրկնապատկվում է յուրաքանչյուր 26 օրվա ընթացքում: Տնտեսական ճգնաժամը հանգեցրել է տարբեր ապրանքների պակասի, որոնք սովորական են զարգացած երկրների համար:

Ժամանակին պահպանակները և հակաբեղմնավորիչները բաժանում էին հիվանդանոցներում, և դա անվճար էր, բայց նրանց առաքումները դադարեցվել էին կառավարության ահռելի կրճատումների պատճառով:

Հակաբեղմնավորիչները Վենեսուելայում 2015-ից պակասել են 90%-ով: Այս դեֆիցիտը հանգեցրել է գների կտրուկ բարձրացման: Օրինակ՝ պահպանակի մեկ տուփն արժե 169 դոլար:

 Եվ սա հիպերինֆլյացիայի հետևանք է, քանի որ 2013-ից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսությունը ընկել է 39% -ով:

Եվ պարզվում է, որ հակաբեղմնավորիչների փաթեթն աշխատողի ամսական աշխատավարձի մեկ քառորդն է, իսկ պահպանակները` ամսական աշխատավարձի կեսը:

Այս ցավալի դեպքի պատճառով մադկանց մեծամասնությունը տեղափոխվել է հարևան Կոլումբիա, որտեղ առողջապահությունն ավելի լավ մակարդակի վրա է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել