168.am-ը գրում է.

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստն ուղիղ մեսիջ էր: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստն իր մեջ մեսիջներ է պարունակում: Ուղիղ գրված է՝ փորձում է իր քայլով ինչ-որ բան կանգնեցնել, ինչը նշանակում է, որ իր կարծիքով ևս՝ ինչ-որ բան այն ճանապարհով չի գնում, որով պետք է գնար»:

Մեր հարցին, թե կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը, Երվանդ Վարոսյանն ասաց, որ այդ հարցին հրաժարական տվողը պետք է պատասխանի, իսկ ինքն ամեն օր այդ մասին խոսում է:

«Ես ամեն օր ասում եմ, որ ինչ-որ բան այնպես չի գնում, ամեն օր հայտարարում եմ, ես վաղուց եմ այդ կարծիքին»:

Հիշեցնենք՝ այսօր ԱԱԾ պետի պաշտոնից իր դիմումի համաձայն ազատվել է Արթուր Վանեցյանը: Վարչապետը ստորագրել է դիմումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել