Մեծ Բրիտանիայի բնակչուհի Էրիկա Լին, որը շուրջ 140 կգ էր կշռում, դիետա է պահել այն բանից հետո, երբ բժիշկը նրան հայտնել է վաղաժամ մահվան սպառնալիքի մասին, հաղորդում է The Sun-ը։

Շատ ուտելու պատճառով Լին գրեթե չէր կարողանում տեղաշարժվել, նստակյաց կյանք էր վարում, տառապում էր ցավերից։

Սակայն Լին աստիճանաբար իր սննդակարգից հեռացրեց յուղային ուտեստները։ Դիետայի շրջանակում նա կարող էր ամեն օր ուտել տապակած հավ և պաղպաղակի փոքրիկ չափաբաժին՝ բրաունիով։ Բացի այդ՝ նա պարապել է անձնական մարզչի հետ։ Նա սկսել է վազել և շաբաթական 3 անգամ 30 րոպե վարժություններ է կատարել։

Դրա շնորհիվ կինը 63 կգ քաշ է գցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել