Ազնվությունը մարդու բնավորության ամենակարևոր գծերից մեկն է: Որոշ մարդիկ կարծում են, որ ազնիվ լինել նշանակում է, որ միշտ ճիշտ է պետք գործել, իսկ ոմանք կարծում են, որ միշտ պետք է ճիշտ գործել: 

Ահա թե ինչ գծեր ունեն նրանք
Շատ ազնիվ և ճշմարիտ են 

Կարծես թարմ օդ լինեն: Չափազանց կրեատիվ մտածելակերպ ունեն և իրական են: Բայց ամենակարևորը, ինչը նրանց առանձնացնում է մնացածից, այն է, որ նրանք չեն ցանկանում առանձնանալ մնացած մարդկանցից: Նրանք իրենց լույսով փայլում են: 

Նրանք հարգում են մնացած մարդկանց ժամանակը

Մարդիկ, ովքեր իսկապես ազնիվ են, հարգում և գնահատում են դիմացինի ժամանակը:

Գնահատում են դիմացինին և արժևորում են նրանց

Նրանք չեն փորձում դիմացինի փայլը խամրեցնել: Նրանց համար կյանքը հակամարտություն կամ մրցույթ չէ: Նրանք գիտակցում են, որ յուրաքանչյուր մարդ իր ճանապարհն ունի: 

Շատ համեստ են 

Նրանք դեմ չեն կեղտոտ գործը անել և ոչինչ չպահանջել: Մարդիկ, ովքեր իսկապես ազնիվ են, գիտեն, որ ամեն ինչի իրենց ուժերով պետք է հասնեն:

Գիտեն, երբ ներողություն խնդրեն

Այս մարդիկ գիտեն, որ անսխալական մարդիկ չկան այս կյանքում: Գիտեն նաև, որ իրենք նույնպես կարող են սխալներ գործել, այդ իսկ պատճառով էլ երբեք դիմացինին չեն քննադատում: Նրանց համար դժվար չէ ներողություն խնդրել դիմացինից: 

Վիճելու կարիք չունեն

Ազնիվ մարդիկ գիտեն, որ իրենց կարծիքը կարևոր է մարդկանց համար, այդ իսկ պատճառով էլ նրանք հարգում են դիմացինին և միշտ ուշադիր լսում են մարդկանց կարծիքը: 

Նրանք միշտ ճիշտն են ասում 

Չեն սիրում, երբ ինչ-որ մեկը փորձում է ինչ-որ բան թաքցնել իրենց կաշին փրկելու համար: Ազնիվ մարդիկ չեն ընդունում սուտը:

Նրանք երբեք մարդկանց չեն օգտագործում

Իսկապես ազնիվ մարդը երբեք չի ծանոթանա, որպեսզի հետագայում այդ մարդուն օգտագործեն: Այսպիսի մարդիկ շատ ազնիվ են:

Կարողանում են վստահություն ձեռք բերել

Նրանք մնում են իրենց կարծիքին, որ ամեն մեկն ինչ-որ չափով բարի է: 

Իրերը ներկայացնում են այնպես, ինչպես կա 

Ազնիվ մարդկանց համար միևնույն է, թե ինչ են ասում իրենց մասին մնացածը: Նրանք հստակ գիտեն՝ ինչի են արժանի: Երբեք չեն ամաչում և միանգամից ասում են այն, ինչ իրենց կարծիքով ճիշտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել