ԱԱԾ տնօրենը հրաժարական տվեց: Հրաժարականում հստակ ասվում է պատճառների մասին.

«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

ԱԱԾ-ն և ոստիկանությունը ինչ-որ առումով «ավանդական» կառույցներ են, որոնք ունեն ներքին չգրված կանոններ և պահելակերպ։ Այդ կառույցում աշխատում են սպաներ, որոնք շատ, թե քիչ, բայց, այնուամենայնիվ, ունեն «սպայի պատվի» հասկացություն։

Վանեցյանը, ըստ էության, ասում է, որ սպային պատվին ոչ հարիր հրահանգներ է ստացել Փաշինյանից, և դա վտանգում է հայրենիքի հանդեպ պարտքը, և հրապարակին կերպով դրա մասին հայտարարում է։ ԱԱԾ-ի և ոստիկանության հաջորդ ղեկավարները, ըստ օրենքի, նույնպես պետք է լինեն սպաներ, և նրանք նույնպես կարող են հրաժարվել կատարել, ըստ իր խոսքերի, տարերային, հախուռն, առաջնայինը երկրորդականից, անցողիկը մնայունից չտարբերող հրահանգները։

Ի՞նչ պետք է անի Փաշինյանը։ Նա ունի մեկ տարբերակ՝ այդ պաշտոններում նշանակել սպայի պատվով չծանրաբեռնված անձանց, և նրան «անսպասելի» կերպով օգնության է հասնում «անկախ» և «ընդդիմադիր» «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և ներկայացնում օրինագիծ, որով այդ կառույցների ղեկավարներ դառնում են քաղաքական պաշտոններ։

«Լուսավոր Հայաստան»-ը Փաշինյանի հետ համատեղ կրում է հետագա զարգացումների պատասխանատվությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել