Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում հրավիրված ասուլիսին պնդեց, որ Ամուլսարի հանքի շահագործման անվտանգությունը պարզելու համար «Էլարդ»-ին հատկացված 400 000 դոլարը վատնված համարել չի կարելի, չնայած նրան, որ փորձագետները գտնում են, որ «Լիդիան»-ի կողմից հատկացված ուսումնասիրությունների համար  փաստաթղթերը թերի են:

«400 000 դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար և չեմ կարծում, որ հանուն ճշմարտության ծախսված գումարը կարելի է  համարել վատնված: Արձանագրենք, որ առաջին օրվանից կառավարությունը ստեղծված իրավիճակում 100 տոկոս թափանցիկ է աշխատել»,-ասաց Փաշինյանը: 

Ըստ նրա, «Էլարդ»-ի հետ տեսակապով քննարկումից պարզ դարձավ, որ կա բանավեճ, և նրանց եզրակացությունն այն էր, որ առաջարկած պայմաններում անվտանգության երաշխավորը պետք է լինի «Լիդիան» ընկերությունը. պետք է շինարարությունը սկսվի և հընթացս կարողանանք կարգավորել խնդիրները:  

Դեպի հանք տանող ճանապարհը բացելու իր կոչի մասով վարչապետը նշեց, որ ցանկանում է ընդհանրական դիրքորոշում ձևակերպել. «Մենք ասում ենք, որ այս հարցում պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից և ճշմարտությունն ինքը բերի այս կամ այն որոշման»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել