Հոգեբանները պնդում են, որ երբ մարդը փոքր տարիքում լսվելու և դրսևորվելու հնարավորություն չի ստանում, ապա նրա մոտ երբեմն ցանկություն է առաջանում լսելի դառնալու ամբողջ աշխարհին։ Դա հասուն տարիքի հասած մարդու ռեակցիան է սեփական ծանր մանկությանը։ Նա ենթագիտակցորեն վրեժ է լուծում այլ մարդկանցից մանկական շրջանում անտեսված լինելու դիմաց։

Փոքր մարդու չլսված ու անտեսված լինելու կոմպլեքսը վերջում մեծ պատուհաս է դառնում բոլորի գլխին։ Նրա մոտ ակնհայտորեն խոսքի «պանոս» է առաջանում, քանզի դաժան մանկությունն ու մարտնչող միջակությունն իրենց սև գործն անում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել