Tert.am-ը գրում է.

14։00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում մեկնարկած ասուլիսում ներկայացրեց «100 փաստ նոր Հայաստանի մասին 2»-ը

 

1.      2019 թ․ 7 ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6.8 տոկոս: Արդյունաբերությունն աճել է 8.4 տոկոսով, շինարարությունը՝ 4.5 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8.9 տոկոսով, ծառայությունը՝ 15.2 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը՝ 5.9 տոկոսով:

2.      2019թ․ առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ 25 տոկոսանոց աճ, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ ավել են հավաքագրվել 152 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր:

3.      2018 թ․ մայիսից մինչև օրս ի հայտ է եկել 65 հազար 37 աշխատատեղ (աճը՝ 12 տոկոս):

4.      2019 թ․ հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թ․ հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով, կամ՝ 9.6 տոկոսով:

5.      2019 թ․ առաջին 8 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 76.4 միլիոն հատ ՀԴՄ կտրոն ավել է տրվել, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ավել է 38.5 տոկոսով: Սա նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրել է 208.6 մլրդ դրամով, կամ 21.4 տոկոսով ավել առևտրաշրջանառություն:

6.      2016 թ․ հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե են գեներացվել 511 մլրդ դրամի հարկային մուտքեր: 2018 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողներ կողմից գեներացվել են 446 մլրդ դրամի մուտքեր: 1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած, հանրային որոշակի հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը 2019 թ․ առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, զգալիորեն ավելացրել է պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր մեծությունը:

7.      2019 թ․ հուլիսի դրությամբ Հայաստանի ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը, նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ, աճել է 24․500-ով: 2019 թ․ առաջին 8 ամիսների ընթացքում գրանցվել են 20․356 նոր տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ 15․614 ԱՁ, 4․653 ՍՊԸ, 89 ՓԲԸ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում նոր գրանցված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ աճը կազմել է 14.4 տոկոս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել