Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է ճանապարհային երթևեկության խախտումները, որոնք արված կլինեն բջջային հեռախոսով ու հավելվածի միջոցով կուղարկվեն ՃՈ, հաշվի առնել ու դրանց հիման վրա հարուցել վարչական վարույթ։ Օրենսդրական նախաձեռնությանը կողմ էր քվեարկել 87 պատգամավոր, դեմ էր 21-ը, ձեռնպահ՝ 1-ը։

Այս օրինագծի քննարկումը, հիշեցնենք, բուռն կրքեր էր բորբոքել ԱԺ դահլիճում, և պատգամավորների միջև թեժ վիճաբանություն էր առաջացել։

Օրենսդրական փաթեթի հեղինակը ԱԺ «Իմ քայլի» պատգամավորներ Արմեն Փամբուխչյանն ու Սիսակ Գաբրիելյանն էին։ Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ ֆիզիկական անձանց բջջային հեռախոսներով ամրագրված իրավախախտումներով վարչական մարմինը վարչական վարույթ իրականացնելու է, եթե ֆիզիկական անձի կողմից իրավախախտումն ամրագրվել է պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգչային ծրագրի օգտագործմամբ, որը հնարավորություն պետք է տա նույնականացնել իրավախախտումն ամրագրած ֆիզիկական անձին, իրավախախտման գործիք հանդիսացող մեխանիկական տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, ինչպես նաև պարզել իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը: Վարչական վարույթ կիրականացվի, եթե իրավախախտում ամրագրած տեսանյութը կամ լուսանկարը վարչական մարմնին ուղարկվել է համացանցային ուղիղ, օնլայն ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին՝ որպես իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել