Ամուլսարը չի կարող սար մնալ, այն դատապարտված է վերածվելու հանքի, ընդ որում` էական չէ` ոսկո՞ւ, թե՞ ուրանի:

Սա իմ ցանկությունը չէ, առավել ևս՝ որոշումը, սա Նիկոլի որոշումն ա, որը ամփոփված է նրա արտահայտած մեկ մտքի մեջ, որը ենթագիտակցաբար կրկնում են նրա ադեպտները:

Իսկ միտքը սա է. ոչ մի իրավական հիմք չկա հանքի շահագործումն արգելելու համար: Ստեղ են ասել, որ մարդ, բախտից բացի, պետք է նաև խելք ունենա ու խոսելուց առաջ մտածի:

Այս արտահայտությունը բավարար է, որ «Լիդիան»-ը հաղթի Ամուլսարի հետ կապված Հայաստանի դեմ սկսված ցանկացած միջազգային դատավարություն:

«Լիդիան»-ի կողմից ՀՀ կառավարության դեմ ներկայացվելիք առաջին և միակ փաստարկը, որ ՀՀ կառավարությունն ապօրինի է արգելել հանքի շահագործումը, կլինի վարչապետի այս անհաջող և անիմաստ հայտարարությունը, և դատավարությունը կավարտվի Հայաստանի պարտությամբ:

Չգիտեմ՝ Փաշինյանն այս հայտարարությունն արել է գիտակցվա՞ծ, թե՞ սա հերթական չմտածված և չհաշվարկված միտքն է, որ կարող է պատուհաս դառնալ Հայաստանի և մեր բոլորի գլխին:

Այնպես որ, Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար, ջարդել ցուցարարներին, բացել հանք տանող ճանապարհը և շահագործել հանքը:

Իսկ կարո՞ղ եք ասել՝ ինչ պետք է անի այս իրավիճակում «Լիդիան» ընկերությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել