Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանը շարունակում է աշխատանքները։

Քառօրյա նստաշրջանում Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված 57 հարցերի քննարկումը չի ավարտվել: 
Նախորդ քառօրյայից մնացել էր երկու հարց։ Այսօր ԱԺ-ն քննարկում է պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել