Միշտ հավատարիմ եմ այն սկզբունքին, երբ ոլորտի մեջ մասնագիտացված չեմ կարծիք չեմ հայտնում, այս անգամ խախտում եմ սկզբունքը, այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴՈ – 1476 որոշման մասին, ով ասես խոսում է մասնագետ, ոչ մասնագետ ու շատերի մեկնաբանությունը լսելիս տպավորություն է, որ ծանոթ չեն ՀՀ սահմանդրության 75 հոդվածին և որ ամենակարևորն է, նախկին դատական պրակտիկան մեկնաբանելիս մոռանում են, որ սույն կարգավորումը չի եղել նախկին 2005թ ի սհամանդրությունում, ինչը թույլ էր տալիս իրավակիրառ պրակտիկայում հիմնական իրավունքները և ազատությունները իրականացնել առանց օրենքներով սհամանված կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի։

Հոդված 75.
Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը

Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:


Ամեն ինչ այնքան պարզ է, սույն նորմով նախատեսված կառուցակարգերի և ընթացակարգերի օրենսդրի կողմից սհամանած չլինելը մասնավորապես քր․ դատ․ օր 35 հոդվածում, հանգեցրել է Ռոբերտ Քոչարյանի ՀՀ սահմանադրությանբ նախատեսված հիմնական իրավունքի, այն է գոռծառնական անձռնմխելիության իրավունքի իրականացման անհնարինությանը, ինչով խախտվել է Ռոբերտ Քոչարյանի ՀՀ սահամանդրության 27 հոդվածով սհամանված անձնական ազատության իրավունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել