Նորվեգիայում անցած շաբաթվա ընթացքում հարյուրից ավելի շներ վարակվել են անհայտ հիվանդությամբ՝ հայտնում է The Local-ը:

Օսլոյում գրանցվել է վարակի բարձր մակարդակ:

Անասնաբուժական ինստիտուտի աշխատակիցները պարզել են հետևյալ ախտանիշները՝ արյունոտ լուծ, փսխում և հոգնածություն: Նրանք խնդրում են չխառնել այս հիվանդությունը ուրիշների հետ, քանի որ շատ հիվանդությունների ախտանիշները նման են:

Նշվում է, որ հիվանդությունը շատ արագ տարածվում է, 25 շուն արդեն սատկել է: Դիահերձման արդյունքում պարզվել է, որ բոլոր շները ունեն աղիքային վարակ, և բարձրացել է նաև երկու տեսակի բակտերիաների՝ Clostridium perfingens-ի և Providencia alcalifaciens-ի մակարդակը:

Առողջապահության նախարարությունը կենդանիների տերերին կոչ է անում հրաժարվել հասարակական միջոցառումներից: Բացի այդ, հաղորդվում է, որ մարդկանց հնարավոր վարակվելու համար անհանգստանալու պատճառ չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել