Դեղահաբերը, որոնք հաճախ նշանակվում են ինֆեկցիաների դեպքում, մեծացնում են սրտի անբավարարության ռիսկը:

Որոշ հակաբիոտիկներ կարող են սրտի հետ կապված լուրջ խնդիրներ առաջացնել, գրում է Journal of American Cardiology College- ը:

Սա ցույց են տվել կանադական Վանկուվերի Բրիտանական Կոլումբիայի համալսարանում կատարված ուսումնասիրությունները:

Հաղորդվում է, որ խոսքը ֆտորխինոլոնների դասի դեղերի մասին է: Դրանցից են, մասնավորապես, ցիպրոֆլոքսացինը (օգտագործվում է աղիքային ինֆեկցիաների դեպքում), լեվոֆլոքսացինը (թոքաբորբի, երիկամների, մաշկի հիվանդությունների դեպքում) և օքսոլինաթթուն (միզուղիների վարակների դեպքում):

Գիտնականները նշել են, որ այդ դեղերը շատ տարածված են, քանի որ արդյունավետ են, գործողության լայն սպեկտրով և միևնույն ժամանակ համեմատաբար էժան: Սակայն, ըստ նրանց տվյալների, նման դեղամիջոցների հաճախակի օգտագործումը հիվանդին սպառնում է սրտի երկու նմանատիպ հիվանդությունների զարգացումով:

Առաջինը աորտայի ռեգուրգիտացիան է: Սա աորտայի կլապանի միջով արյան հակադարձ հոսքն է սրտի ձախ փորոք: Երկրորդը՝ միտրալ ռեգուրգիտացիան է, երբ արյունը փորոքից ետ է հոսում ձախ նախասիրտ: Այս երկու իրավիճակներն էլ հանգեցնում են սրտի մկանների հիպերտրոֆիայի և փորոքի ընդլայնման: Եթե դա ժամանակին չի բուժվում, սկսվում է սրտի անբավարարությունը, և թոքերում հեղուկ է կուտակվում:

Հետազոտողները հայտարարել են, որ ֆտորխինոլոններ օգտագործոողների մոտ այս հիվանդությունների ռիսկերը երկուսուկես անգամ ավելի բարձր են, և դեղամիջոցները շարունակում են վնասել սիրտը դեռ երկու ամիս՝ կուրսի ավարտից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել