Նկարում պատկերված է 1954թ. սեպտեմբերի 14-ին ԽՍՀՄ Տոցկի շրջանում իրականացված միջուկային զենքի փորձարկումը: Սա սովորական փորձարկում չէր: Բանն այն էր, որ Տոցկում իրականացվում էր զինավարժություն միջուկային զենքի օգտագործմամբ: Ըստ զինավարժության պլանի զինվորները պետք է կարողանային ճեղքել հակառակորդի պաշտպանությունը միջուկային զենքի կիրառմամբ: Այսինքն միջուկային հարվածից հետո հազարավոր զինվորներ պետք է անցնեին պայթյունի վայրով: Այս զինավարժության հետևանքները գաղտնի են պահվել տասնամյակներ: Միայն ԽՍՀՄ անկումից հետո 1993թ. փաստաթղթերի գաղտնազերծումից հետո հայտնի էին դարձել այս հրեշավոր գործողության հետևանքների մասին որոշ մանրամասներ: Մասնավորապես այդ գործողությանը մասնակցել են շուրջ 45 հազար զինվորներ, որոնց գերակշիռ մեծամասնությունը տարատեսակ ծանրագույն այդ թվում օնկոլոգիական հիվանդություններ է ձեռք բերել և հաշմանդամ է դարձել՝ ստանալով տարբեր աստիճանի ռադիոակտիվ ճառագայթում: Նրանց զգալի մեծամասնությունը մահացել է այդ հիվանդություններից: 1993-ին գաղտնազերծված փաստաթղթերից պարզ էր դարձել, որ զինավարժության շրջանակում կար նաև մարտավարական նպատակ ստուգել, թե ինչպես է ազդում ռադիոակտիվ ճառագայթումը զինվորների վրա....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել