Սակրամենտոյի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) բնակչուհին դեմքի քսուք օգտագործելուց հետո ընկել է կոմայի մեջ, գրում է CBS Sacramento-ն:

Հուլիսին հինգ երեխաների մայրը դիմել է շտապօգնության բաժանմունք՝ բողոքելով ձեռքերի և դեմքի թմրածությունից, քայլելու դժվարությունից և անհասկանալի խոսքից: Ժամանակի ընթացքում ախտանշանները խորացել են և նա կոմայի մեջ է ընկել: Բժիշկները պարզել են, որ նրա վիճակը պայմանավորված է Մեքսիկայում գնված քսուքի մեջ պարունակվող սնդիկից թունավորումով: 47-ամյա կինը քսուքն օգտագործել է ամեն օր երկու տարի շարունակ:

Սակրամենտոյի շրջանի առողջապահության դեպարտամենտը քսուքի մեջ սնդիկի շատ թունավոր տեսակ են հայտնաբերել, որը կոչվում է մեթիլ-սնդիկ: Սակրամենտոյի շրջանի հանրային առողջության հարցերով պատասխանատու Օլիվիա Կասիրյեն հայտնել է սև շուկայի և մատակարարների ցանցի առկայության մասին, որոնք կեղծ կոսմետիկա են առաքում Միացյալ Նահանգներ:

Տուժողի որդին հաղորդել է, որ մայրը քսուքը գնել է մի կնոջից, որին վաղուց էր ճանաչում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել