Հարգելի Hayk Marutyan,

Քանի որ հանդիպման նամակն անտեսել եք, խնդրում եմ պատասխանեք, որքանո՞վ է արդար և թավշյա այն փաստը, որ ԲՈԼՈՐԻՍ քաղաքում օրինական է համարվում Հյուսիսային պողոտայում անթիվ առևտրականների ամենօրյա վաճառքը (քաղցր բամբակ, պղպջակներ, չինական աղբանման խաղալիքներ և այլն), դիմանկար անողներ, մուրացկաններ, անհասկանալի երեխաների համար կարագի ամաններով գումար հավաքողների գործունեությունը։
Իսկ երբ ՕՐԻՆԱԿԱՆ որպես կազմակերպություն, այն էլ բարեգործական նպատակներով, ուզում ենք միջոցառում։անել ՀԿի անունից, հանկարծ Հյուսիսայինում դա անելը արգելվում է։
Սա բոլորիս քաղաքն է, բոլորս իրավունք ունենք լավ միջոցառումներ կազմակերպել։
Սկզբում պարզաբանում։էիք, թե աղմուկ ա լինում։ Հանեցինք համերգային ծրագրերը, միայն ցուցահանդես֊վաճառք ենք ուզում անել։ Փաստորեն, մեկ օրվա գեղեցիկ միջոցառումն ավելի վատն է, քան անհասկանալի մարդկանց ամենօրյա վաճառքը։
Ու սա դեռ միայն առաջին գրառումս է քաղաքապետարանի աշխատանքը դեպի վատը փոփոխվելու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել