Panorama.am-ը գրում է․

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն արվում են ընթացիկ խնդիրների լուծման համար։ Այս կարծիքն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։

Հիշեցնենք, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքների փոփոխությունների համաձայն, առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբեկտային սահմանափակման:

Panoraama.am-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետն ասաց, որ այս փոփոխություններն արվում է տարբեր քերական գործերի մասին արագ տեղեկատվություն հավաքագրելու և վերլուծելու համար,  ուստի որոշում է կայացվել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում այնպիսի դրույթ մտցնել, համաձայն որի, մեղադրյալի հետ փոխկապակցված անձի բանկային տեղեկատվությունը կարող է հասանելի դառնալ իրավապահ մարմիններին։

«Ասենք՝ կասկածյալը 100 դրամ է փոխանցել ինչ-որ մեկին, իրավապահները կարող են «փորփրել» տվյալ անձի բանկային հաշիվները։ Կամ էլ գործատուն խնդիրներ ունի իրավապահների հետ, կարող են՝ որպես փոխկապակցված անձ, առանց հիմնավորման ստուգել աշխատողների հաշիվները»,- ասաց նա։ 

Սուրեն Պարսյանի խոսքով՝ նախագծի ընդունումից հետո ոչ միայն բանկային, այլ նաև  ֆինանսական, տնտեսական համակարգը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, քանի որ դրա հետևանքով հնարավոր է բանկերից գումարները տեղափոխեն ավելի ապահով երկրներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել