Tert.am-ը գրում է․

Tert.am-ն օրեր առաջ գրել էր, որ Արսեն Թորոսյանի սանիկը գիտական կոչումով լաբորատորիայի վարիչին աշխատանքից ազատվելու ծանուցում է ուղարկել՝ առաջարկելով բանվորի գործ: 28-ամյա տնօրենի ժամանակավոր պաշտոնյան, ով 3 ամիս է, որ գործուղվել է կենտրոն, և ըստ Դավիթ Գրիգորյանի՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմն է: Ըստ տեղեկությունների՝ սանիկը նույն ծանուցման փաստաթղթում բաժանմունքի վարիչին առաջարկել է, քանի որ մասնագիտական պատրաստվածության որակավորմանը համապատասխան թափուր հաստիք չկա, նրա ֆիզիկական վիճակը հաշվի առնելով՝ բանվորի կամ տեխնիկի աշխատանք։   

Այս լուրերի վերաբերյալ Գևորգ Սիմոնյանը ներկայացրել է պարզաբանում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Անդրադառնալով մամուլում վերջին օրերին տեղ գտած այն պնդումներին, թե «գիտական կոչումով լաբորատորիայի վարիչին աշխատանքից ազատվելու ծանուցում է ուղարկվել՝ առաջարկելով բանվորի գործ» հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը:

«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ կենտրոնն ունեցել է մոտ 30 մլն դրամի չափով ֆինանսական պարտավորություններ, ինչը հսկայական բեռ է հանդիսանում բնականոն աշխատանքի և զարգացման համար։ Ելնելով վերոգրյալից՝ ստեղծված իրավիճակից դուրս գալուն միտված մի շարք գործընթացներ են նախաձեռնվել, որոնց արդյունքում գրեթե կրկնակի աճել են դրամարկղի մուտքերը և էականորեն նվազել կազմակերպության ծախսերը (օրինակ՝ 6 անգամ նվազել է վառելիքի ծախսը)։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել