Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում տեսագրել են, թե ինչպես է վարան տեսակի խոշորամարմին մողեսը փրկվում հսկայական վիշապօձի կեր դառնալուց:

Ինչպես գրում է Корреспондент-ը, Բանգկոկի բնակչուհին իր տան խոհանոցից եկող ձայներ է լսել: Երբ նա մտել է խոհանոց, ուռած փորով հսկայական վիշապօձի է տեսել: Նա անմիջապես փրկարարների է կանչել:

Երբ մասնագետները ժամանել են, նկատել են, որ սողունի բերանից պոչ է երևում: Հսկայական սողունը փորձել է թաքնվել, սակայն մասնագետները բռնել են օձին: Այդ պահին այն սկսել է դուրս թքել կենդանի զոհին, որն, ինչպես պարզվել է, 1.2 մետր երկարությամբ վարան էր:
 
Նախ՝ մողեսը կենդանության նշաններ ցույց չէր տալիս, սակայն հանկարծակիորեն սկսել է շարժվել և ուշքի գալուն պես փորձել է փախչել:

Փրկարարները երկու կենդանուն էլ տարել են տնից:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել