Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն «Վալենսիայի» դեմ Լա լիգայի 4-րդ տուրի «Վալենսիայի» դեմ հանդիպման նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին՝ խոսելով թիմի ավագ Լիոնել Մեսսիի առողջական վիճակի մասին։ 

«Մեսսին մոտ էր վերադարձին, սակայն վերականգնման ընթացքում որոշակի խնդիրներ առաջացան։ Մենք որոշել ենք չշտապել։ Չգիտեմ՝ նա պատրաստ կլինի՞ երեքշաբթի, թե՞ ոչ։ Չեմ թաքցնելու, որ Մեսսին չափազանց կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար։ Նա կարևոր է հատկապես այն մրցակիցների դեմ խաղերում, որոնք հետ քաշված են գործում։ Հույս ունենք, որ նա շատ շուտով կվերադառնա»,-Վալվերդեի խոսքերն է մեջբերում Marca-ն։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել