Tert.am-ը գրում է.
Այսօր ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ հիման վրա վարչության ծառայողների և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումներով բացահայտվել էր Արմավիրի մարզի դպրոցներից մեկում տեղի ունեցած կոռուպցիայի դեպքը:
Պարզվել էր, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը 2016թ․ հունվարից 2017թ․ փետրվարը և 2009թ․ հունվարից 2019թ․ մայիսը որպես դպրոցի գիշերային պահակ էր հրամանագրել երկու հոգու, որոնք փաստացի աշխատանքի չէին ներկայացել, իսկ նրանց աշխատավարձի հաշվեհամարին դպրոցի բյուջեից ամեն ամիս փոխանցվել էր 80,025 դրամ։ Արդյունքում` դպրոցի բյուջեից վատնվել էր ընդհանուր շուրջ 10,883,000 դրամ։
Դպրոցի տնօրենը Tert.am-ին նամակ է ուղարկել, որում գրել է, թե առավոտյան` էլեկտրոնային մամուլից է տեղեկացել այն մասին, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնում իր դեմ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ