Aysor.am-ը գրում է.

Այսօր Ազգային ժողովում աշխատանքային օրվա վերջում թեժ վիճաբանություն է առաջացել։ Առիթը եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով պատգամավորն առաջարկում է բջջային հավելվածի միջոցով ներկայացնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ։

«Կարճ ասած՝ հնարավորություն է տրվում տեսանկարահանել օնլայն ռեժիմով խախտումներ ու դա փոխանցել ճանապարհային ոստիկանություն։ Տեսանյութը ՃՈ-ին փոխանցած անձի տվյալները գաղտնի են պահվում և ՃՈ-ին խախտումը ներկայացնելուց հետո նրա գործն այդպիսով ավարտվում է», - իր հեղինակած նախաձեռնությունը ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների շրջանում ակնհայտորեն բողոքի ալիք բարձրացրեց նախագիծը, և նրանք տեղից սկսեցին դժգոհությամբ արձագանքել Գաբրիելյանի ելույթին։

ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցությունից Արթուր Դալլաքյանը նախագծի վերաբերյալ իր վրդովմունքն արտահայտեց ելույթում՝ այն համարելով «բարոյականությունից զուրկ» նախագիծ։

«Էս նախագիծը շատ վատն ա։ Ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ քաղաքացի վերցրու հեռախոսդ ու զբաղվի նոր գործով, որը օգուտ ո՞ւմ ա բերում։ Քաղաքացին քաղաքացուն չի ճանաչելու, լավ, բանը հասավ դատարան, ասենք ինչո՞ւ չպետք ա էդ քաղաքացին ներկայանա դատարան։ Դուք սերմանում եք թշնամություն, ոչ մի համերաշխական քայլ չկա, էս նախագծով տանում եք թշնամություն», - իր ելույթում հայտարարեց Դալլաքյանը և հեռացավ ԱԺ ամբիոնից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել