Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարություններն իմաստ չունեցող, տնտեսական որևէ վերլուծությունից հեռու հայտարություններ են: Այս մասին «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում հայտարարել է նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:

«Օրինակ վարչապետը գրառում է անում, ասում է՝ տնտեսվարողներին 56 մլրդ ավելացված արժեքի հարկ էինք պարտք, շատ հանճարեղ, հեղափոխական ոգով լուծում գտանք. պայմանավորվեցինք, որ ներդրում կանեն տնտեսության մեջ: Ա՛յ ընկեր, դու ռեկետ ես անում, մարդկանց փողը հետ տուր, քո ի՞նչ գործն է՝ որտեղ ներդրում կանեն, էդ ի՞նչ լավություն ես անում, և սա կոչվում է տնտեսական հեղափոխություն: Բացահայտ ռեկետ կա, փողս հետ տուր: Ասում են չէ՞՝ թալանչիներ, թալանչի ասեք նրան, ով կոնկրետ որևէ բան թալանել է, կոնկրետ որևէ բան ապացուցվել է: Մի հատ իմացեք՝ որտեղ եք գտնվում, ինչ եք խոսում»,-նշել է նա:

Հրանտ Բագրատյանն ասել է, որ 1 տարի ու մի քանի ամիս ժամանակահատվածում չենք ունեցել բյուջետային մուտքերի էական ավելացում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել