Tert.am Life-ը գրում է.
Երգիչ Սարգիս Եղյազարյանն այս ընթացքում նկարահանվում է Ելենա Արշակյանի «Պատվից առավել» հեռուստասերիալում, սակայն վստահեցնում է՝ շարունակում է ակտիվ ստեղծագործել նաև երաժշտական ոլորտում։
Tert.am Life-ի հետ զրույցում երգիչը պատմեց որպես դերասան հանդես գալու բարդությունների, թիմի աջակցության և երաժշտական նոր նախագծերի մասին։ Երգչի խոսքով՝ ներկայումս իր մոտ ստեղծագործական ակտիվ շրջան է, արդեն պատրաստել է երաժշտական չորս կատարում:
«Ստեղծագործությունները կան, մտածում եմ, թե դրանցից որի հիման վրա տեսահոլովակ ներկայացնեմ։ Մոտ օրերս պետք է հանդիպեմ ռեժիսորին և քննարկեմ այդ հարցը։ Չնայած աշուն է՝ ավելի ռոմանտիկ, մեղեդային տրամադրության եղանակ, չորսն էլ ռիթմիկ, աշխույժ ու հետաքրքիր գործեր են»,- ասաց երգիչն ու հավելեց, որ սովորաբար նախապես չի պլանավորում, թե երբ է ներկայացնելու այս կամ այն ստեղծագործությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ