Թաիլանդում Բոնբոն անունով հավատարիմ շունը կորել է բենզալցակայանում և չորս տարի սպասել իր տերերին, հաղորդում է AsiaOne տեղեկատվական պորտալը:

Շունը, որին տեղացիները Լեո էին անվանում, այդ տարիներին թափառել է ճանապարհի երկայնքով: Կինը նկատել է անօթևան, հյուծված կենդանուն և սկսել է կերակրել նրան: Նա փորձել է ապաստան տալ շանը, բայց հավատարիմ կենդանին վերադարձել է ճամփեզր և շարունակել սպասել իր տիրոջը:

Թաիլանդցիները որոշել են օգնել շանը գտնել տերերին և կենդանու լուսանկարները տարածել են սոցցանցերում: Շուտով մի ընտանիք կապ է հաստատել և ուղարկել Բոնբոնի կորելու մասին հին հայտարարությունը:

Բոնբոնի տերը բացատրել է, որ չորս տարի առաջ եկել է հարազատներին տեսակցության: Շունն անհետացել է, երբ նա վերալիցքավորում էր մեքենան: Ընտանիքը բազմիցս որոնել է շանը տեղի ճանապարհներին, բայց ապարդյուն:

Սեպտեմբերի 9-ին տղամարդը հանդիպել է իր շանը: Սեպտեմբերի 14-ին նա նախատեսում է նախքան կենդանուն տուն տանելը նրան տանել անասնաբուժական կլինիկա՝ հետազոտության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել