Քիմ Քարդաշյանը դարձել է Ջիմի Ֆելոնի շոուի հյուրը, որի ընթացքում հայտնի հաղորդավարի հետ խաղացել է «Ցույց տուր հեռախոսդ» խաղը։ Հեռուստաաստղը ստիպված է եղել կիսվել հեռախոսի բովանդակությամբ։ Նա ներկայացրել է նաև Քանյեի հետ նամակագրությունն իրենց նոր տան մասին։ Պարզվում է՝ մոդելի ամուսինն ընտանիքի համար ռանչո է գնել։

«Ուեսթ-Լեյք։ Մեր ընտանիքի առաջին ռանչոն։ 50 տարի անց այն այնքան մեծ նշանակություն կունենա մեզ համար»,- կնոջը գրել է ռեփերը։ Քիմը պատմել է, որ Քանյեն հուզված է Վայոմինգ տեղափոխությամբ, թեև նրանք ամբողջ ժամանակը չեն անկացնելու այնտեղ. ամեն դեպքում նրանք պետք է ղեկավարեն բազմաթիվ ապրանքանիշերը։

Քիմը ստիպված է եղել ցույց տալ նաեւ Google-ի վերջին հարցումը։ Նրան հետաքրքրել է՝ արդյոք ավելի լավն է ձգող ներքնազգեստը, որը միզարձակման համար բացվածք ունի։ Նա ամաչել է դրանից և խնդրել է ուշադրություն չդարձնել։ «Ես պարզապես թողարկել եմ ներքնազգեստի հավաքածու և բազմաթիվ տարբերակներ եմ ունեցել։ Այս հարցը ևս հուզել է ինձ»,- ծիծաղելով ասել է Քիմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել