Armenpress.am-ը գրում է․

ԱՄՆ-ի հետ Հայաստանը ունի ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում և  պատրաստակամ է շարունակել քայլերն այդ ուղղությամբ:

Այս մասին սեպտեմբերի 13-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից Ջոն Բոլթոնի հեռացումը կազդի՞ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա:

«Միացյալ Նահանգների հետ Հայաստանի հարաբերությունները պայմանավորված չեն առանձին անձերով և կրում են առավել ինստիտուցիոնալ բնույթ»,- ասաց Նաղդալյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել