Armsport.am-ը գրում է․

«Նորվիչի» ֆինն հարձակվող Տեմու Պուկին ճանաչվել է ԱՊԼ-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: 29-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանի 4 հանդիպումներում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: 

Բացի Պուկիից ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին «Բարնլիի» հարձակվող Էշլի Բարնսը, «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Ռահիմ Ստեռլինգը, Քևին Դե Բրույնեն և Սերխիո Ագուերոն, ինչպես նաև «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն:

2004թ-ից ի վեր Տեմու Պուկին առաջին ֆինն ֆուտբոլիստն է, ով արժանացել այս մրցանակին: Բացի նրանից ԱՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ են ճանաչվել ևս երկու ֆինն խաղացողներ՝ Միքայել Ֆորսելը և Սամի Հյուիպյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել