Tert.am–ը գրում է․

Tert.am–ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադարձել է անշարժ գույքի գնահատման կարգը սահմանելու վերաբերյալ օրինագծին։ Արմեն Գևորգյանը նշում է, որ այս նախագծով ոչ միայն ռումբ է դրվում այս կառավարության տակ, այլև վտանգվում է երկրի տնտեսական կայունությունը։ Ըստ նրա՝ առայժմ շատերը դեռ չեն պատկերացնում ռիսկերը, բայց հիմա այն պահն է, երբ դեռ հնարավոր է կասեցնել դրանք։ Արմեն Գևորգյանի հոդվածը կարդացեք ստորև։

Ավելի մանրամասն գրելու հնարավորություն չեմ ունեցել, քանի որ երեկ ողջ օրը եղել եմ ինձ և պետությանը պարտադրված դատավարության մեջ։ Ընդհանրապես չգրել չէի կարող, որովհետև չափազանց կարևոր է թեման, մեծ են ռիսկերը։ Դատավարությունները մի օր ավարտվելու են, իսկ այսօր արված խոշոր սխալները դառնալու են ռումբ՝ ապագա կառավարությունների և պետության տակ։

Մինչ հանրային ուշադրությունը մեծամասամբ ուղղված է Ամուլսարի թեմային, ԱԺ-ում քննարկվում են օրինագծեր, որոնք ունենալու են համակարգային քայքայիչ ազդեցություն երկրի տնտեսության վրա։ Խոսքը, մասնավորապես, անշարժ գույքի գնահատման կարգը սահմանելու օրինագծի մասին է, որը ենթադրում է անշարժ գույքի հարկման չափերի բարձրացում։

Այն ամենը, ինչ ես նշել եմ այս թեմայով իմ նախկին հրապարակումներում, մնում է ուժի մեջ։ Զարմանալի է, որ մի այնպիսի օրինագիծ, որը վերաբերում է երկրի մեծ թվով քաղաքացիների, ԱԺ-ում քննարկվում է առանց՝ մասնագիտական և հանրային շրջանակներում դետալային քննարկման։

Ինչո՞վ է պայմանավորված նման շտապողականությունը, որը կարող է ունենալ գլոբալ բացասական հետևանքներ։ Այս պահին հիմնավոր է  թվում այն կարծիքը, որ այս նախաձեռնությունը ունի պոպուլիստական նշանակություն, և ոչ թե՝ տնտեսական։ Անդրադառնամ մի քանի հանգամանքի.

  •  ԱԺ ամբիոնից պրոֆիլային հանձնաժողովի նախագահն ասում է. «Տատիկներ, պապիկներ, կարող եք հանգիստ լինել, ձեր գույքի բեռը չի թանկանալու»։ Իսկ երիտասարդ ընտանիքները, որոնք ունեն հիպոթեք, անհանգստանա՞ն, իսկ միջին դասը անհանգստանա՞,  այն դասը, որը, կարծես թե, տնտեսական հեղափոխության առանցքը պետք է հանդիսանար։ Ո՞վ և ինչպե՞ս պետք է նրանց բացատրի, թե ինչու պետք է նրանք վճարեն մի քանի անգամ ավելի բարձր հարկ, քան վճարել են «Հին Հայաստանում»։

  • Ստեղծվում է տպավորություն, թե այս օրինագծով կառավարությունը ուզում է ցավեցնել մի 50-100 ընտանիքի՝ նախկին պաշտոնյաների և օլիգարխների։ Բայց չպետք է մոռանալ, որ նորակառույց շենքերում և թաղամասերում ապրում են  սովորական գործարարների, ծրագրավորողների, բանկերում աշխատողների, բժիշկների և այլ ընտանիքներ, ովքեր ունեն իրենց ազնիվ աշխատանքով վաստակած, միջինից բարձր, բայց միանգամայն օրինական եկամուտներ, նրանց թվում են նաև սփյուռքի մեր հայրենակիցները, որոնց հայրենադարձությունը մենք ցանկանում ենք խրախուսել, և այլն։ Մենք նրա՞նց էլ ենք ուզում պատժել, ցավեցնել։

  • Քննարկվող սխեմաները և որոշումները վիճահարույց են իրենց իրավական հիմքում։ Կան տեսակետներ՝ Սահմանադրության հետ անհամապատասխանության մասով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել