Բելառուսում երիտասարդ մայրը մահացել է իր 21-ամյակի օրը, երբ պարանոցը մնացել է ընտանիքին պատկանող BMW-ի պատուհանի տակ, գրում է Daily Mail-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Յուլիա Շարկոն փորձել է իր երկու տարեկան դստերը մեքենայից դուրս բերել առջևի նստատեղի կիսաբաց պատուհանից, սակայն երեխան այդ պահին անգիտակցաբար սեղմել է պատուհանի ավտոմատ փակման կոճակը։

Կնոջ ամուսինը՝ Արթուրը, դժբախտ պատահարից հետո անգիտակից վիճակում է հայտնաբերել կնոջը։ Նա կոտրել է պատուհանը և նրան դուրս բերելով՝ անմիջապես հիվանդանոց տեղափոխել։

Դեպքից ութ օր անց Յուլյան մահացել է շնչահեղձությունից, որը հանգեցրել է գլխուղեղի վնասմանը։

Իրավապահների հաղորդմամբ՝ դժբախտությունը տեղի է ունեցել աղջկա 21-րդ տարեդարձի օրը։

Քննչական կոմիտեն ուսումնասիրում է երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները։ Զույգը երկու դուստր ունի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել