1972թ․-ին ամերիկացի նկարիչ Բիլ Սթոնհեմը նկարեց մի նկար, որը հետագայում դասվեց աշխարհի ամենասարսափելի նկարների շարքին։ Նկարում, ըստ Բիլի, իր մանկությունն է ու մանկական վախերը։ 

Սթոնհեմի «Ձեռքերը դիմադրում են նրան» նկարը դասվում է աշխարհի անիծված նկարների շարքին։ Նրանում պատկերված է 5-ամյա Սթոնհեմը, ով կանգնած է դռան առջև, ու նրա կողքին էլ մի տիկնիկ կա։ Ետևում կարելի է նկատել լիքը ձեռքեր, որոնք կարծես կանչում են մանուկ Սթոնհեմին։ Սթոնհեմը նշում էր, որ դրանք իր մանկական սարսափ երազներն են, որոնցից ինքը միշտ վախենում էր, իսկ տիկնիկը նրա համար է, որպեսզի նրան տանի այդ երազներ, ուղեկցի նրան։ 

Առաջին հայացքից թվում է, թե Սթոնհեմը պարզապես նկարել է սարսափ հիշեցնող նկար, բայց պարզվում է, որ դա այդքան էլ այդպես չէ։ Սթոնհեմի պատկերած նկարն իրականում դարձավ շատերի սարսափի առարկա։ Մի անգամ ամերիկյան մի ընտանիք դրսում քայլելիս պատահական տեսնում է այդ նկարը՝ գցված աղբամանի մեջ։ Նրանք հասկանում են, որ նկարը թանկարժեք կլինի, ու այն տուն են տանում՝ կախելով հյուրասենյակի պատից։ Նույն օրը ընտանիքի փոքրիկ աղջիկը վազում ու ծնողներին բողոքում է, որ նկարի հերոսները կռիվ են անում իրար հետ։ Հաջորդ օրը նույն երեխան վստահեցնում է, որ նրանք դուրս են եկել նկարից ու իր սենյակի դռան մոտ են։

Զույգերին այնքան է վախեցնում այս պատմությունը, որ ընտանիքի հայրը որոշում է տեսանկարահանող սարքեր տեղադրել՝ պարզելու համար, թե ինչպես կարող է այդպիսի բան տեղի ունենալ, սակայն նկարահանող սարքը ոչ մի արտառոց բան չի ֆիքսում։ 

Տարիներ անց՝ 2000թ․-ին, Չիկագոյից Կիմ Սմիթն ընդամենը 1000 դոլարով ebay-ից գնեց այս նկարը, չնայած նկարն ուներ գրեթե 30.000 այցելություն։ Այն նկարագրվել էր որպես «Ուրվականներով նկար», ու այցելուները հետաքրքրությունից դրդված էին այցելում էջը, որպեսզի տեսնեն անիծված նկարը։ Սմիթը, սակայն, ավելի համարձակ էր։ Նա նկարով համալրեց իր պատկերասրահը։ 

Ամիսներ անց Կիմն իր այցելուներից ստանում էր բազմաթիվ նամակներ՝ նկարի հետ կապված։ Նրանք բողոքում էին, որ նկարին նայելուց հետո իրենց մոտ սուր գլխացավեր են սկսում, որ իրենց տանը սկսել են տարօրինակ բաներ կատարվել ու հորդորում էին ուղղակի այրել կամ վերացնել նկարը։ 

Մինչև օրս նկարի առեղծվածը մնում է չբացահայտված, ու այդպես էլ ոչ ոք չի կարողանում հասկանալ՝ ինչ գերբնական ուժ ունի նկարը, որ այդքան վախեցնում է բոլորին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել