«Ա­մուլ­սա­րի հան­քը շա­հա­գոր­ծե­լու հար­ցը պա­տու­հա­սել է «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րին: Ակ­տի­վիս­տի թիկ­նո­ցը հա­նած ու ման­դատ ստա­ցած­նե­րից շատե­րը նախ­կին իշ­խա­նու­թյան ժա­մա­նակ Ա­մուլ­սա­րի շա­հա­գործ­ման պայ­քա­րի առա­ջա­մար­տիկ­նե­րից են ե­ղել, այժմ, սա­կայն, հար­ցը դր­ված է շատ հս­տակ և ու­ղիղ՝ հան­քը վաղ թե ուշ շա­հա­գործ­վե­լու է, և այդ հար­ցում խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը պետք է միաս­նա­կան դիր­քո­րո­շում ու­նե­նա:

«Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Լի­լիթ Մա­կունցն է հաս­տա­տում՝ խմ­բակ­ցու­թյունը հա­մա­ձայն է վար­չա­պե­տի դիր­քո­րոշ­ման հետ: Նախ­կին ակ­տի­վիստ պատ­գա­մա­վոր­նե­րը թեև ա­մեն կերպ փոր­ձում են թաքց­նել, թե ի­րենց ներ­սում ո­չինչ էլ չի կա­տար­վում, այ­նուա­մե­նայ­նիվ, լրագ­րող­նե­րին տես­նե­լուն պես շփոթ­վելն ու ա­ներևու­թա­նա­լը վկա­յու­թյունն են այն բա­նի, որ «քայլ ա­րած­նե­րի» ջրե­րը նույն առ­վով չեն հո­սում:

ԱԺ փոխ­խոս­նակ Լե­նա Նա­զա­րյա­նը, օ­րի­նակ, մի ամ­բողջ օր խու­սա­փե­լով լրագ­րող­նե­րի հետ ա­ռե­րես­վե­լուց, ա­վե­լի ուշ բա­րի էր գտն­վել ու եր­կու նա­խա­դա­սու­թյուն ա­սել, թե հան­քի շա­հա­գործ­ման մա­սով ներ­կա­յաց­րել է իր մտա­հո­գու­թյուն­նե­րը: Փաս­տո­րեն, ե­թե «Սեր­ժի ժա­մա­նակ» տի­կին Նա­զա­րյա­նը դեմ էր Ա­մուլ­սա­րը հանք դարձ­նե­լուն, այժմ ըն­դա­մե­նը մտա­հո­գու­թյուն­ներ է ներ­կա­յաց­նում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել