Ֆրանսիայում դատարանը գործուղման ընթացքում սեքսի ժամանակ մահացած տղամարդուն ընդունել է որպես աշխատանքի վայրում դժբախտ պատահարի զոհ՝ տեղեկացնում է BFMTV-ն։

Դեպքը տեղի է ունեցել, երբ շինարարական ընկերությունը գործուղման է ուղարկել անվտանգության տեսուչին: Աշխատանքային գործուղման ընթացքում աշխատակիցը մահացել է սեռական հարաբերության ընթացքում սրտի կանգի պատճառով։

Բացատրվում է, որ այս որոշումը կայացվել է այն պատճառով, որ սեռական հարաբերությունը նույնպես առօրյա կյանքի այնպիսի մաս է, ինչպես ուտելը կամ ցնցուղ ընդունելը։

Նշվում է, որ մահացածի ընտանիքը փոխհատուցում կստանա պետությունից և գործատուից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել