Շվեյցարիայի երիտասարդ հայրերը նորածինների խնամքի պարտադիր մեկանգամյա արձակուրդ կստանան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Դրա համար քվեարկել են հանրապետության Ազգային խորհրդի դաշնային ժողովի անդամների մեծամասնությունը:

Արձակուրդի տևողությունը կկազմի 10 օր, և դրանից հնարավոր կլինի օգտվել երեխայի ծնվելուց հետո առաջին վեց ամիսների ընթացքում: Այն ֆինանսավորվելու է եկամտի կորստի գծով նպաստների միջոցներից և լավագույն դեպքում կկազմի օրական 169 ֆրանկ:

Ի դեպ, մինչ այդ Շվեյցարիայում երեխայի ծննդյան դեպքում հայրերը կարող էին օգտվել միայն մեկ հանգստյան օրից: Այս նորմը փոխելու համար խորհրդարանում շուրջ 20 տարվա քննարկումներ և բանավեճեր պահանջվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել