Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը աջ ոտքի վնասվածք է ստացել: Նրա վերականգման ժամկետները դեռևս չեն հաղորդվում:

Ֆուտբոլիստը Խորվաթիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրո 2020-ի նախընտրական փուլի վերջին երկու խաղերին Ադրբեջանի և Սլովակիայի հավաքականների հետ:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներից այս պահին վնասվածքներ ունեն Իսկոն, Խամես Ռոդրիգեսը, Բրահիմ Դիասը և Էդեն Ազարը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել