Նյու Ջերսիում զույգը դատի է տվել կլինիկային այն բանից հետո, երբ նրանք արտամարմնային բեղմնավորման արդյունքում ասիական ռասայի երեխա են ունեցել, հայտնում է ABC News-ը:

Զույգը, որը ցանկացել է անանուն մնալ, դատական հայց է ներկայացրել Լիվինգսթոնի վերարտադրողական բժշկության և գիտության ինստիտուտի դեմ:

Նրանք դիմել են կլինիկա 2012-ի նոյեմբերին արտամարմնային բեղմնավորման համար՝ վստահ լինելով, որ օգտագործում են հենց իրենց կենսաբանական նյութը:

Զույգի փաստաբան Դեյվիդ Մեյզիի խոսքերով, նրանք միայն 2015-ին են հասկացել, որ երեխան իրենցը չէ:

«Սկզբում դժվար էր նկատել, որ երեխան այլ ռասայի է: Ծնողները երկուսն էլ ծնունդով Կովկասից են, և նրանց դստեր ասիական գծերը սկսել են ի հայտ գալ միայն երկու տարեկանում»,- ասել է Մեյզին:

Այս պահին որոնումներ են իրականացվում գտնելու համար նրանց, ովքեր կարող էին կենսաբանական նյութ հանձնել մոտավորապես նույն ժամանակահատվածում՝ 2012թ.-ին:

Միևնույն ժամանակ, կլինիկան պնդում է, որ արտամարմնային բեղմնավորման համար օգտագործվել է հենց հաճախորդների կենսաբանական նյութը:

Նշվում է, որ ծնողները, չնայած հնարավոր սխալին, շարունակում են մեծացնել 6-ամյա դստերը և շատ են սիրում նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել