Armsport.am-ը գրում է․

Ուեֆա-ի տվյալներով, 2018-19 մրցաշրջանի  արդյունքում «Բարսելոնան» դարձել է Եվրոպայի ամենաշատ տնային հաճախելիութոյւն ունեցող ակումբը:

«Կամպ Նոու» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումներին մասնակցել է 1,44 մլն հանդիսական: Այս ցուցանիշով երկրորդ հորիզոնականում է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 1,42 մլն այցելու:

Անգլիական ակումբին հաջորդում են  «Բորուսիան»՝ 1,37 մլն, «Բավարիան» ՝ 1,28 մլն և «Ռեալը»՝ 1,15 մլն հանդիսականներով: 

Իսկ ահա ապրիլին CIES Football Observatory-ն տեղեկացրեց, որ Բունդեսլիգան եվրոպական առաջնությունների առաջատարն է հաճախելիության տեսանկյունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել