Մերի Շելին 1927թ․-ին ֆեմինիստի ու գրողի ընտանիքում ծնված և իր իսկ ծնունդով մորը մահ բերած այն կինն է, ով հետագայում ստեղծեց աշխարհի ամենահայտնի սարսափ ֆիլմհերոսներից մեկին՝ Ֆրանկենշտեյնին։ Շելին այդպես էլ չկարողացավ ստանալ պատշաճ կրթություն, քանի որ նրա հայրը սնանկացավ ու չկարողացավ կրթության տալ իր երեխաներին։ 

Չնայած այդ հանգամանքին՝ Շելին, միևնույն է, տարված էր գրելով ու չէր կարողանում գրող դառնալու միտքը հեռացնել իրենից։ Ի վերջո Շելին ամուսնացավ իր կյանքի ամենամեծ ոգեշնչման աղբյուրի՝ Պերսիյ Շելիի հետ, ով չնայած սկզբում այնքան էլ հավատարիմ չէր կնոջը, բայց հետո կարողացավ խելքի գալ ու սիրեց նրան մինչև վերջին շունչը։ 

Շելին մոտ էր նաև ականավոր Ջորջ Բայրոնի հետ։ Մի օր նա, ամուսինն ու Բայրոնը նստած էին խարույկի կողքին, երբ Բայրոնն առաջարկեց սարսափ մի պատմություն հորինել։ Հենց այդ նույն գիշերն էլ Շելին երազում տեսավ վտիտ մի գիտնականի, ով, մարմնի տարբեր մասեր միացնելով, ստեղծեց իսկական մի հրեշի։ 

Արդյունքում նա գրեց իր ամենահայտնի գիրքը, որն անվանեց «Ֆրանկենշտեյն կամ ժամանակակից Պրոմեթևս»։ Գիրքը սկզբում հրատարակվեց անանուն, քանի որ այդ ժամանակ ընդունված չէր, որ կանայք գիրք հրատարակեն։ Շելիի գիրքն անգամ վերագրվեց նրա ամուսնուն, սակայն հաջորդ հրատարակությունն արդեն իսկ նրա անունով եղավ, իսկ երրորդը մեծ հաջողություն բերեց սարսափներ գրող կնոջը։ 

Շելիի ամուսինը մահացավ բավականին վաղ տարիքում։ Նրա մարմինը թաղվեց, բայց Շելին թույլ չտվեց, որ թաղվի նրա սիրտը։ Նա ժառանգեց, որ ամուսնու սիրտը թաղվի իր մարմնի հետ։ Արդյունքում Շելին դարձավ միակն աշխարհում, ով թաղված է ամուսնու սրտի հետ՝ ցույց տալով, որ իր սիրտն ու ամուսնու սիրտը միշտ պետք է միասին լինեն, անգամ այն աշխարհում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել