Armsport.am-ը գրում է․

Թոնի Նադալը՝ իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալի հորեղբայրն ու մարզիչը, կարծիք է հայտնել թենիսի ամբողջ պատմության ամենաուժեղ մարզիկների մասին:

«Անձամբ ինձ համար Ռաֆան բոլոր ժամանակների ուժեղագույն թենիսիտը չէ: Շատ դժվար է ընտրել, թե ով է լավագույնը. Ֆեդերերը, Ռոդ Լեյերը... Ռաֆան հեռու չէ նրանցից: Բայց Grand Slam-ի մրցաշարերում նրա հաղթանակների միջին ցուցանիշն ավելի բարձր է, քան Ֆեդերերինը:

Ռաֆան մոտ է նրան:

Հիմա նա պետք է հաճույք ստանա ու վերադառնա պայքարի մեջ, երբ կմեկնարկի Մեծ սաղավարտի հաջորդ մրցաշարը: Սպորտում երբեք չգիտես, թե ինչպես կգնան գործերը: Հիմա Ռաֆան պետք է վայելի պահը, իսկ երբ հնարավորություն կստանա կորտում, պետք է պայքարի իր առջև դրված նպատակին հասնելու համար», - Թոնի Նադալի խոսքերն է մեջբերել Tennis World USA-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել